-
03.02.2017|
00:14
ՀՀ Սահմանադրության 88-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Մեր երկրում իշանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա:
-
03.02.2017|
00:08
Եվրոպան և Ռուսաստանը դեռևս գործնական կոշտ մոտեցում չեն ցուցաբերում Բելառուսում խոսքի ազատությունը ոտնատակ տալու իրողությանը:
-
02.02.2017|
22:48
«Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ։
-
02.02.2017|
19:14
Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցը:
-
01.02.2017|
18:04
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
-
01.02.2017|
17:41
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև Երևանի փողոցներում ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:
-
31.01.2017|
23:44
Ֆրանսիացի քննիչները եկել են Ազգային ժողովի շենք՝ այնտեղ ստանալու փաստաթղթեր, որոնք վերաբերում են պետական միջոցների հնարավոր հափշտակման գործի՝ «Պենելոպա Ֆիյոնի գործի» հետաքննությանը, հաղորդում է BF M TV հեռուստաալիքը:
-
31.01.2017|
23:10
Human Rights Watch-ը կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանին: Իրավապաշտպան կազմակերպությունն անդրադառնում է «Նոր Հայաստան» շարժման ղեկավար անդամի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու որոշմանը:
-
31.01.2017|
15:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազին, երբ նա չի պաշտպանել Թրամփի՝ մահմեդական 7 երկրներից միգրանտների մուտքը ԱՄՆ ժամանավորակապես արգելելու որոշումը:
-
31.01.2017|
00:42
Մեծարգո նախագահ Սերժ Սարգսյան, Ձեզ են դիմում մի խումբ ցմահ դատապարտվածների հարազատներ: Բազմիցս դիմել ենք տարբեր իրավասու մարմիններին վաղաժամկետ ազատման խնդրով ու միշտ ստացել ենք նույն պատասխանը, որ խնդիրը քաղաքական է, և լուծումը կարող է տալ միայն երկրի նախագահը: